▲ Դեպի վեր

Thursday, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Մինչ օրս հիշում ՝լաց եմ լինում.Աշոտ Եդիգարյանը որբանալու,քրոջ և եղբոր մահվան մասին և ոչ միայն

Դիտեք նաև՝

«Տեսլական» հաղորդաշարի հյուրն էր դերասան Աշոտ Եդիգարյանը։

Ինչպե՞ս է ապրում արտիստը` Հայաստանից հեռու լինելով. «Շատ դժվար է… Երևանցին պիտի Երևանում ապրի։ Ես ճիշտ չեմ համարում, որ ստեղ եմ հիմա։ Ապրում ես, փառք Աստծո, բայց Երևանի կարոտը տանջում է ամեն օր, լիարժեք չես ապրում, գոյություն ես պաշտպանում»։

Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ դերասանը արտերկրում աշխատում է ոչ մասնագիտական աշխատանքով, քանի որ պետք էր գումար աշխատել:

«Տարածել էին, թե տաքսի եմ վարում,բայց ես ոչ մի անգամ տաքսի չեմ վարել։ Անցած տարի աշխատել եմ ծերերի մանկապարտեզում, տարիքով մարդկանց զբաղեցնում ես, միկրաֆոնը միացնում ես, երգում են, պարում են, խաղեր ես կազմակերպում։ Այդ գործն էի անում, երբ եկա Հայաստան, ուրիշ մարդ էին վերցրել իմ փոխարեն, հիմա չեմ աշխատում։ Այդ ասեկոսեները, ֆեյսբուքում ինչ ասես գրում են»։

Աշոտ Եդիգարյանը բավականին երիտասարդ էր, երբ կորցրեց հորը։ Ինչ ծանր օրերի միջով անցավ նա այդ շրջանում.  «Ես միշտ վախեցել եմ հորս կորցնելուց։ Երբ կորցրի, որբացա ու մինչև այսօր հիշում եմ, մենակ լինելիս նույնիսկ լաց եմ լինում։ Ինքն ինձ համար խորհրդանիշ էր, կատարյալ էր ամեն առումով։ Հորս հետ շատ կապված էի»։

Մինչև իր ծնվելը` իր ավագ քույրն ու ավագ  եղբայրը մեկ տարվա մեջ մահացել են։ Նրանց մահից 5 տարի հետո ծնվել է Աշոտ Եդիգարյանը. «Սա ճակատագրի դաժան խաղ էր հորս համար։ Երբ պատերազմից 7 տարի հետո գալիս է, մի տարվա մեջ 6 և 9 տարեկան երեխաների մահը՝ ծանր հարված,սարսափելի էր…»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more