▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ օրս մոռացվելու վտանգ չեմ ունեցել. Արմինե Գրիգորյան

 

Երգչուհի,  հաղորդավարուհի  Արմինե  Գրիգորյանի  երգերի  մեծ  մասը հիմնականում   հումորային   ժանրին    են   պատկանում,   որոնք   շատ   սիրված   են  բոլորի   կողմից:  ASEKOSE.am-ի    թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:
 -Ո՞րն   է   եղել   Ձեր  մանկության   ամենախենթ   հուշը,   որը   միշտ   ժպիտով   եք   հիշում:
-Շատ  ուրախ  և  հրաշքներով  լի  մանկություն  եմ  ունեցել,  բայց  առանձնահատուկ դեպք  չեմ  կարողանում  մտաբերել:
-Ինչպե՞ս   ընտրեցիք   երգչուհու  մասնագիտությունը:
-Ես  մասնագիտությամբ   դերասանուհի  եմ,  խաղացել  եմ  տարբեր  թատրոններում, և միշտ  երգել   եմ   ներկայացումներում:  Դա  էլ  եղավ  պատճառ  և  առիթ,  որ  որոշեցի  երգել:
-Շեքսպիրն   ասել  է. «Երաժշտությունը   խլացնում   է  տխրությունը»:  Ի՞նչ   է  Ձեզ  համար  երաժշտությունը   և  արդյո՞ք  այն  օգնում   է  տխրությունը  վանել  Ձեզնից:
-Երաժշտությունն  ամբողջությամբ  կյանքը  գունազարդում   է   իր   երանգներով, խլացնում   է  տխրությունը,  կտրում   իրականությունից,   ստեղծում    լավ  կամ վատ տրամադրություն:  Երաժշտությունը  սիրահարվածների  կյանքի  ուղեկից է,  և    փառք Աստծո,   որ   կա   երաժշտություն:   Իսկ   ինձ   համար   երաժշտությունը   նաև   ապրելու  միջոց   է,   և    ես    չեմ   կարող   ապրել   առանց   երաժշտության` տարբեր  առումներով:  
- Ո՞րտեղ  է  այժմ  Արմինե  Գրիգորյանը,  և  ո՞րն   է   եղել  Հայաստանը  լքելու  պատճառը: 
- Արմինե   Գրիգորյանը   այժմ   և  միշտ   և  հավիտյան  Հայաստանում   է,  և   երբեք    չի  լքել,  ու   չի  էլ   լքելու   Հայաստանը:  Ես  պարզապես  շատ  հաճախ   եմ   մեկնում  տարբեր  երկրներ,  տարբեր   պատճառներով`   համերգային   և  աշխատանքային  գործուղումներով,  անձնական,  ընկերներիս  տեսնելու,  հանգստանալու  և  աշխարհ տեսնելու  ու  վայելելու  նպատակներով: 
 -Ո՞րն   է  Ձեր  երջանկության բանաձևը:
-Լինել առողջ, ունենալ լիարժեք առողջ և խաղաղ ընտանիք, զբաղվել սիրելի մասնագիտությամբ, միշտ  սիրել  և  սիրվել,  ունենալ  լավ  ընկերներ,  և  հնարավորինս ապրել ուրախ
-«Հո'պ  ջան,  հարց  չկա.  ու…..»:  Արդյո՞ք   բոլոր    հարցերն    եք    լուծված   համարում:
-Ո'չ,  բոլոր  հարցերը  լուծված  չեմ  համարում,  կան  հարցեր,  որոնց  պատասխանները չունեմ , ու  երևի   թե   հանդերձյալ   կյանքում   կունենամ:
-Պատրաստ  ե՞ք  խենթություններ  անել:  Եվ  ո՞վ  է  այն  երջանիկը,  ում   համար  կանեք խենթություն:
-Միշտ   էլ   արել   և   կանեմ   խենթություններ` անկախ   տարիքից   և   օբյեկտից: Խենթություններ`  նախ  ինձ   թարմացնելու   համար  կանեմ:
 
-Ձեր  մասին  լսած  ասեկոսեներից   ո՞րն   է  Ձեզ  զայրացրել  և  ո՞րը  զվարճացրել:
-18  տարին   բավական   է  կոփվելու   ասեկոսեներին  և  բամբասանքներին`  զվարճանքով վերաբերվելուն:  Եթե  ճանաչված ես, ուրեմն պետք է պատրաստ լինես լսել ամեն  տեսակի  ասեկոսեներ:  Հանրային մարդիկ միշտ էլ նմանատիպ խնդիրներ ունենում  են,  պարզապես  ամեն   ոք   յուրովի   է   դա   ընկալում  ու  ընդունում:  Ես  օրինակ  շատ  ժպիտով,  զվարճանքով  և  մեծ  հումորով  եմ  մոտենում  այդ  հարցին,  որը  կրկին  թարմանալու  մի  միջոց   է:  
-Հայ   հանդիսատեսին  ե՞րբ  կհաջողվի  նորից  տեսնել   իրենց  սիրելի  երգչուհուն:
-Հայ   հանդիսատեսին  հայտնում   եմ   իմ    խորը    երախտագիտությունը,   որ   12   տարի   է,  ինչ    նոր    տեսահոլովակ    չեմ    նկարել:   Մինչ    օրս    մոռացվելու    վտանգը   չեմ   ունեցել` շնորհիվ    իմ   արվեստը   գնահատող,  ուրախ  ու  բարի   հանդիսատեսի:  Շնորհակալ   եմ  շատ,    անակնկալներ    կլինեն      դեռ     շատ     անգամներ   (Я  вас не  подведу):  
-Ի՞նչ  ծրագրեր  ունեք  առաջիկայի  համար:
-Առաջիկայում   կան  շատ  հետաքրքիր  ծրագրեր,  բայց  ինչպես  գիտեք,  ես  երբեք նախապես  չեմ  բարձրաձայնում  դրանց  մասին:  Առա'ջ  Աստված,  կապրենք, կտեսնենք…
 Հարցազրույցը` Երվանդ  Մարեյանի

Երգչուհի,  հաղորդավարուհի  Արմինե  Գրիգորյանի  երգերի  մեծ  մասը հիմնականում   հումորային   ժանրին    են   պատկանում,   որոնք   շատ   սիրված   են  բոլորի   կողմից:  ASEKOSE.am-ի    թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

-Ո՞րն   է   եղել   Ձեր  մանկության   ամենախենթ   հուշը,   որը   միշտ   ժպիտով   եք   հիշում:

-Շատ  ուրախ  և  հրաշքներով  լի  մանկություն  եմ  ունեցել,  բայց  առանձնահատուկ դեպք  չեմ  կարողանում  մտաբերել:

-Ինչպե՞ս   ընտրեցիք   երգչուհու  մասնագիտությունը:

-Ես  մասնագիտությամբ   դերասանուհի  եմ,  խաղացել  եմ  տարբեր  թատրոններում, և միշտ  երգել   եմ   ներկայացումներում:  Դա  էլ  եղավ  պատճառ  և  առիթ,  որ  որոշեցի  երգել:

 -Շեքսպիրն   ասել  է. «Երաժշտությունը   խլացնում   է  տխրությունը»:  Ի՞նչ   է  Ձեզ  համար  երաժշտությունը   և  արդյո՞ք  այն  օգնում   է  տխրությունը  վանել  Ձեզնից:

-Երաժշտությունն  ամբողջությամբ  կյանքը  գունազարդում   է   իր   երանգներով, խլացնում   է  տխրությունը,  կտրում   իրականությունից,   ստեղծում    լավ  կամ վատ տրամադրություն:  Երաժշտությունը  սիրահարվածների  կյանքի  ուղեկից է,  և    փառք Աստծո,   որ   կա   երաժշտություն:   Իսկ   ինձ   համար   երաժշտությունը   նաև   ապրելու  միջոց   է,   և    ես    չեմ   կարող   ապրել   առանց   երաժշտության` տարբեր  առումներով:

 - Ո՞րտեղ  է  այժմ  Արմինե  Գրիգորյանը,  և  ո՞րն   է   եղել  Հայաստանը  լքելու  պատճառը: 

- Արմինե   Գրիգորյանը   այժմ   և  միշտ   և  հավիտյան  Հայաստանում   է,  և   երբեք    չի  լքել,  ու   չի  էլ   լքելու   Հայաստանը:  Ես  պարզապես  շատ  հաճախ   եմ   մեկնում  տարբեր  երկրներ,  տարբեր   պատճառներով`   համերգային   և  աշխատանքային  գործուղումներով,  անձնական,  ընկերներիս  տեսնելու,  հանգստանալու  և  աշխարհ տեսնելու  ու  վայելելու  նպատակներով: 

-Ո՞րն   է  Ձեր  երջանկության բանաձևը:

-Լինել առողջ, ունենալ լիարժեք առողջ և խաղաղ ընտանիք, զբաղվել սիրելի մասնագիտությամբ, միշտ  սիրել  և  սիրվել,  ունենալ  լավ  ընկերներ,  և  հնարավորինս ապրել ուրախ:

 -«Հո'պ  ջան,  հարց  չկա.  ու…..»:  Արդյո՞ք   բոլոր    հարցերն    եք    լուծված   համարում:

-Ո'չ,  բոլոր  հարցերը  լուծված  չեմ  համարում,  կան  հարցեր,  որոնց  պատասխանները չունեմ , ու  երևի   թե   հանդերձյալ   կյանքում   կունենամ:

-Պատրաստ  ե՞ք  խենթություններ  անել:  Եվ  ո՞վ  է  այն  երջանիկը,  ում   համար  կանեք խենթություն:

-Միշտ   էլ   արել   և   կանեմ   խենթություններ` անկախ   տարիքից   և   օբյեկտից: Խենթություններ`  նախ  ինձ   թարմացնելու   համար  կանեմ:
 
-Ձեր  մասին  լսած  ասեկոսեներից   ո՞րն   է  Ձեզ  զայրացրել  և  ո՞րը  զվարճացրել:

-18  տարին   բավական   է  կոփվելու   ասեկոսեներին  և  բամբասանքներին`  զվարճանքով վերաբերվելուն:  Եթե  ճանաչված ես, ուրեմն պետք է պատրաստ լինես լսել ամեն  տեսակի  ասեկոսեներ:  Հանրային մարդիկ միշտ էլ նմանատիպ խնդիրներ ունենում  են,  պարզապես  ամեն   ոք   յուրովի   է   դա   ընկալում  ու  ընդունում:  Ես  օրինակ  շատ  ժպիտով,  զվարճանքով  և  մեծ  հումորով  եմ  մոտենում  այդ  հարցին,  որը  կրկին  թարմանալու  մի  միջոց   է:  

 -Հայ   հանդիսատեսին  ե՞րբ  կհաջողվի  նորից  տեսնել   իրենց  սիրելի  երգչուհուն:

-Հայ   հանդիսատեսին  հայտնում   եմ   իմ    խորը    երախտագիտությունը,   որ   12   տարի   է,  ինչ    նոր    տեսահոլովակ    չեմ    նկարել:   Մինչ    օրս    մոռացվելու    վտանգը   չեմ   ունեցել` շնորհիվ    իմ   արվեստը   գնահատող,  ուրախ  ու  բարի   հանդիսատեսի:  Շնորհակալ   եմ  շատ,    անակնկալներ    կլինեն      դեռ     շատ     անգամներ   (Я  вас не  подведу):  

-Ի՞նչ  ծրագրեր  ունեք  առաջիկայի  համար:

-Առաջիկայում   կան  շատ  հետաքրքիր  ծրագրեր,  բայց  ինչպես  գիտեք,  ես  երբեք նախապես  չեմ  բարձրաձայնում  դրանց  մասին:  Առա'ջ  Աստված,  կապրենք, կտեսնենք…


 Հարցազրույցը` Երվանդ  Մարեյանի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more