▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչդեռ Առաջին ալիքում ադրբեջանցիներից ավելի շատ հայեր են աշխատում...

Հայաստանը` բնակիչների և իշխանության հետ  շարունակում է մնալ Ադրբեջանի ուշադրության կենտրոնում: Նրանց աչքից չի վրիպում մեր երկրում կատարվող որևէ իրադարձություն`լինի քաղաքական, տնտեսական, մշակութային, թե հասարակական:

Ամենը ներկայացնում են աղավաղված, կեղծ..և սա, թերևս քաղաքական ճիշտ մշակված քայլ է: Իսկ այս ամենին մենք պարզապես պատասխանում ենք վիրավորանքների մի մեծ շղթայով, այնինչ պետք է արվեն պատասխան քայլեր:

Վերջին դեպքը Ռուսական առաջին հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական-լրատվական ծրագրի տնօրեն և մեկնաբան, ազգությամբ ադրբեջանցի  Իրադա Զեյնալովայի կողմից հնչեցված մեկնաբանությունն էր: Նա,  մեկնաբանելով Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների համաժողովը, որը նվիրված էր Մաքսային միությանն անդամակցության հարցերին` նշում է , թե Հայաստանի` Մաքսային միությանը  միանալու ցանկությունն այդպես էլ կմնա չիրականացած, քանի որ Ադրբեջանի հետ չլուծված խնդիր կա. Ղարաբաղի հարցը:

Asekose.am-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը նկատել է, որ  հիմնական արձագանքները սոցիալական ցանցերում էին և եղել են ոչ այնքան դրական: Ներկայացվածը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել:

«Այդ հարցով պետք է Ռուսաստանի մեր դեսպանատունը զբաղվի, սա ապատեղեկատվություն է»,-նշել է  Տիգրան Քոչարյանը` հավելելով.

«Մարդը ադրբեջանցի է, իսկ նրանք իրենց լոբբին կարողանում են անել: Խոսքը միգուցե ավելացրել է, սակայն նույն ռուսական ալիքում բազում հայեր են աշխատում, ովքեր կարող էին այնպես անել, որ այդ կեղծ տեղեկատվությունը  եթեր չտրվեր»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more