▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև ուշ գիշեր քննարկում էին Ծառուկյանի հաշտության «ճանապարհային քարտեզը».«Ժողովուրդ»

Երեկ՝ մինչեւ ուշ գիշեր, Սերժ Սարգսյանը, մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ ՀՅԴ խմբակցության մի քանի պատգամավորներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը շարունակում էին քննարկել Ս. Սարգսյանի եւ Գ. Ծառուկյանի հաշտության «ճանապարհային քարտեզը»:

ՀՅԴ-ն պատրաստակամություն էր հայտնել լինել քաղաքական միջնորդը՝ կողմերին հաշտեցնելու եւ արյունահեղությունը կանխելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարգսյանը երեկ հանդիպելով Ծառուկյանին՝ պնդել է, որ ԲՀԿ առաջնորդը պետք է դուրս գա քաղաքականությունից եւ զբաղվի գործարարությամբ ու սպորտով: Իսկ վերջինս էլ առարկել է, փորձել է հասնել այն բանին, որ փետրվարի 20-ի հանրահավաքն անցկացնի, հետո «պաուզա» վերցնի, մինչեւ...: Երեկվա դրությամբ դեռ վերջնական համաձայնությունը չէր կայացել: Ս. Կարապետյանին հաջողվեց առայժմ «կոտրել սառույցը»: Ի դեպ, ստեղծված իրավիճակի համար երեկ ողջ մեղքը բարդվել է Լ. Տեր-Պետրոսյանի վրա, ով Ս. Սարգսյանին հանդիպելու մասին բաց նամակ հրապարակեց:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more