▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինո Ռայոլա. «Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե Մխիթարյանի ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2017թ.-ին»

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիգործակալ Մինո Ռայոլան հաստատել է այն տեղեկությունը, որ իր ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

- Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2017թ.-ին: Մենք դեռ ժամանակ ունենք մտածելու ապագայի մասին,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», ինչպես նաև Թուրինի «Յուվենթուսը», ընդ որում, ինքը` ֆուտբոլիստը, մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ «Բորուսսիայում»:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more