▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինո Ռայոլա. «Մխիթարյանի ապագան «Բորուսսիայում» պարզ կլինի 10 օրվա ընթացքում»

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիգործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իր ֆուտբոլիստի ապագան գերմանական ակումբում:

- Դեռ ոչինչ որոշված չէ: Սակայն Մխիթարյանի ապագան «Բորուսսիայում» պարզ կլինի առավելագույնը 10 օրվա ընթացքում,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նշենք, որ «Բորուսսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը շատ է ցանկանում երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ: Ֆուտոլիստի կողմը ցանկանում է նոր համաձայնագրում ընդգրկել կետ կլաուսուլայի մասին, ինչը թույլ կտա ֆուտոլիստին հեռանալ ակումբից, եթե գտվեն թիմեր, ովքեր պատրաստ կլինեն վճարել համապատասխան գումարը: Մխիթարյանի ընթացիկ պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017թ.-ը:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more