▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻՊ-ի արագ արձագանքը Սուրբ Սարգիս եկեղեցու բակի միջադեպին

Քիչ առաջ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ  Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել  միջադեպ: «Արարատ» երիտասարդաց  միության անդամները  Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբքահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել  է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել  է, որ  իրենք փորձել ե նբարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում  Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և  պատռել նրա հագուստը:

Վահրամ  Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքերով, իրենք դիմել են  միջադեպից հետո այնտեղ  գտնվող  ոստիկաններին, սական վերջիններիս  կողմից միջոցներ  չեն ձեռնարկվել:  

Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը  դիմում է  ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութը` tert.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more