▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միր» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է ցուցադրել ծանր հիվանդության դեմ պայքարող հայ փոքրիկի մասին

Ռուսական «Միր» հեռուստաընկերությունը նախօրեին ռեպորտաժ է ցուցադրել Երևանում բնակվող Թորոսյանների բազմազավակ ընտանիքի դուստրերից մեկի՝ 8 ամսական Վիկայի մասին, ով տառապում է գլխի արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: Ծնողները գումարի հայթայթման հարցում հայցում են հանրության օգնությանը: Հիվանդությունը կարող է փոքրիկի կուրության պատճառ դառնալ: Թորոսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են՝ +37455-13-35-30, +37499-10-35-30:

Վիկայի հոր՝ Տիգրան Թորոսյանի անունով Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար /միջազգային փոխանցումների համար բանկային կոդերն առկա են տեսանյութում/․ 1930032396650300 /ՀՀ դրամ/, 1930032396650101 /ԱՄՆ դոլար/, 1930032396650158 /ՌԴ ռուբլի /:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more