▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշել Պետրոսյանը հաղթել է «Queen Elisabeth International»-ում

«Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել (Մուշեղ) Պետրոսյանը հաղթել է «Queen Elisabeth International» 2012-ում` նվաճելով Գրան պրի` «Կոմպոզիցիա» անվանակարգում»:

Նրա` դաշնամուրի և նվագախմբի համար  «In the Wake of Ea»  կոնցերտը մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը (դիր.` Մարին Ալսոպ), կներկայացվի Բրյուսելի գեղարվեստական կենտրոնում (Palais des Beaux-Arts)` Queen Elisabeth International-ի դաշնամուրային մրցույթի 2013-ի եզրափակիչ անցած դաշնակահարների և Բելգիայի Ազգային նվագախմբի կատարմամբ. տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը:

Նշեք, որ Ելիզաբեթ թագուհու անվան աշխարհահռչակ այս մրցույթը անցկացվում է 1951 թվականից և համարվում է աշխարհի ամենահայտնի եւ պատվավոր մրցույթներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more