▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միստր X-ը` իր X-երի մասին և ոչ միայն...

ASEKOSE.am–ի  և   ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է  երգիչ Միստր X-ը (Արթուր):

-Փոքրիկ Արթուրին առավել հաճախ ի՞նչը չէր գոհացնում:

-Նա միշտ ուրախ էր, ու միշտ ամեն ինչից գոհ էր, քանի որ ծնողներն ամեն ինչ անում էին, որպեսզի  նա դժգոհ չմնա:


-
Էյնշտեյն. «Ապրելու երկու ձև կա: Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է»: Ինչպե՞ս է նախընտրում ապրել Արթուրը:

-Այս աշխարհում ամեն ինչ հրաշք է: Ես այդ հրաշքը նկատողներից եմ:

- Ումի՞ց  Արթուրը  հենց այս պահին ներողություն կխնդրեր:

-Աստծուց: Եվ միշտ եմ խնդրում, ամեն գիշեր:


-
 Ի՞նչ փոխվեց  Ձեր կարիերայում դիմակը հանելուց հետո:

-Մեծ դժվարություններ եղան…Կարծես`  նոր կյանք սկսվեց, նոր սկիզբ  ազդարարվեց:

 - Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է, որ ամբողջովին բնորոշում է Ձեզ:

-Ներողամտությունը:

-Կարլոս Սլիման. «Եթե դուք ապրում եք, հաշվի առնելով ուրիշի կարծիքը, դուք մեռած եք: Ես չեմ ցանկանում ապրել` մտածելով այն մասին, թե ինչպես ինձ կհիշեն»: Համամի՞տ եք:  Ձեզ հետաքրքի՞ր են ուրիշների կարծիքները:

- Այո:  Ինձ  համար կարևոր է այն կարծիքը, որը ձևավորվում է  իմ անձի շուրջ: Ես իմ գործերով ու խոսքով եմ դա ստեղծում ինձ շրջապատող մարդկանց մոտ, այսինքն` այդ կարծիքը իմ գործերի արձագանքն է: 

- Ի՞նչն է Ձեր անձը ուրիշների համար օգտակար դարձնում:

- Կարծում  եմ` երգելս:

-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

- Զայրացրել է այն, որ ասում էին, թե իբր իմ դեմքը տգեղություն ունի, դրա համար եմ  ծածկում: Իսկ ծիծաղեցրել է այն, որ ասում էին, թե իբր շատ հարուստ օլիգարխի տղա եմ  ու  հակառակ իմ  ընտանիքի կամքի է, որ դիմակ եմ  կրում, քանի որ իմ  հայրը արգելել  է  երգել ու ես  այդպես էի  անում, որ ինձ  չճանաչեն:

- Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամիտ եք այս մտքի հետ, ու ո՞րն է արիության  Ձեր բնորոշումը:

- Այո, համամիտ եմ: Հաճախ այնպիսի  վատ  ես բաներ տեսնում, որ  չես էլ ուզում հասկանաս կամ մարսես  տեսածդ, այլ  փակում ես աչքերդ, կուրացնում զգացմունքներդ ու շարժվում առաջ: Իմ բանաձևն ունի մեկ բառ` ապրել:

- Ձախողումը այն գինն է, որ մենք վճարում ենք հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս է Արթուրը  պայքարում  ձախողումների դեմ:

-Ձախողումների դեմ պայքարում եմ սովորելով, հասկանալով, վերլուծելով, թե  ինչու  այսպես կամ այնպես ստացվեց, ինչպես անել, որ այլևս այդպես չլինի:  Ձախողումները օգնում են, որ կատարելագործվենք ու վերանայենք մեր գործերը:

-Կոնֆուցիոս. «Եթե թո մեջքին թքում են, ուրեմն դու առջևում ես»:  Ինչքանո՞վ եք համամիտ չինացի փիլիսոփայի հետ, ու ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչեցված քննադատություններին, եթե, իհարկե, այդպիսիք կան:

- Քննադատություններ միշտ է կարելի է լսել, որոնք կարելի է ընդունել կամ չընդունել:  Ամեն դեպքում,  քննադատներություններ պետք է լինեն, բայց ոչ վնասելու կամ ոչնչացնելու  պատրվակով:

-Միստր X-ը ինչո՞վ  էր  տարբերվում  Արթուրից:

-Միստր X-ը ավելի փակ էր, իր աշխարհում անփոփված, Արթուրը գուցե մի քիչ ազատ է, բայց ուր էլ գնա, ինչ էլ անի միևնույնն է ունի X-ը իր ներսում և  բազմաթիվ անպատասխան հարցեր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more