Օրերս ավարտվեց Վրաստանի պաշտպանության նախարար Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները և բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Դրանից հետո ստորագրվել է համագործակցության 2014-ի ծրագիրը, որն իր մեջ ներառում է կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ և համագործակցություն ու փորձի փոխանակում` պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:
Այս այցը ես անձամբ համարում եմ ոչ ավել ոչ պակաս, քան սիմվոլիկ այց երկու «եղբայրական» ժողովուրդների պաշտոնյաների միջև: Նման հայտարարություն կարելի է անել գրեթե բոլոր ոչ թշնամական երկրների հետ հանդիպումից հետո: Վրաստանի գրեթե բոլոր նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե միշտ էլ իրենց առաջին օտարերկրյա այցերը կատարում են Հայաստան և ի դեպ դա փոխադարձ է:
Այսպիսով կարելի է ասել, որ ձևավորվել է բարի ավանդույթ երկկողմ այցելությունների մասով: Ճիշտ է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Թուրքիա, բայց միևնույնն է մոտ ժամանակներս մենք նրան ևս մեզ մոտ կհյուրընկալենք:
Ասածս ինչ է, որ նման այցելությունները ոչնչով չեն փոխում միմյանց հանդեպ մեր անվստահության մթնոլորտի առկայությունը և ընդամենը շղարշ են կեղծ բարեկամության համար:
Սկսենք Նրանից, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանն ու Վրաստանը համարվում են ռազմավարական գոծընկերներ: Հիշեցնեմ, որ դա երկկողմ հարաբերություններում ամենաբաձր մակարդակն է: ինչ խոսք այդ ռազմավարական գործընկերությունն էլ ունի իր օբյեկտիվորեն հիմնավորված պատճառը, որը կապված է Վրաստանի էներգետիկ անվտանգության հետ, բայց միևնույնն է այդ գիտակցումը բացասաբար չի անդրադառնում իրենց երկկողմ հարաբերությունների վրա և դեռ մի բան էլ վնասում ե մեզ: Սրանից բացի կա ևս մեկ հանգամանք, որ կարծես միավորում է այս երկու երկրներին: Դա այսպես ասած իրենց «դժբախտ» ճակատագիրն է կապված իրենց «տարածքային ամբողջականության» հետ:
Հիմա տեսեք` արտաքին քաղաքականության վերլուծության բնագավառում ամեն ինչից զատ գոյություն ունի երկու միջավայր, որոնք լուրջ ազդեցություն են թողնում երկրների արտաքին քաղաքականության վրա: Դրանք են` օբյեկտիվ և հոգեբանական միջավայրերը: Օբյեկտիվն այն է, թե կոնկերտ,փաստացի ինչ ունես և ինչով էս շրջապատված, ասել է թե ովքեր են քո հարևանները, ինքչան է կազմում քո տարեկան տնտեսական աճը և դրա արդյունքում ձևավորված պետակա բյուջեն և օրինակ որքան է կազմում քո երկրի բնակչությունը և այլն: Իսկ հեգեբանական միջավայրը իրենից ենթադրում է քեզ շրջապատող փաստերի և իրականության սուբյեկտիվ ընկալում: Այսինք եթե դու օբյեկտիվորեն հայտնվել ես այն իրավիճակում, որը ես քիչ առաջ նշեցի, պետությունը կամ էլ երկրի ղեկավարը դա կարող է ընկալել կամ բավարար կամ անբավարար: Այսինք խնդիրների, վտանգների, սպառանլիքների ձևավորումը շատ անգամ հիմնավորված չէ օբյեկտիվ իրականության հետ:
Թույլ տվեք բերել օրինակներ: Վրաստանն, այսօր կանգած է լուրջ տարածքային խնդիրների առջև, կարելի է ասել հուր հավիտյան կորցրել է իր նախկին երկու ինքնավար մարզերը, ներկայումս ունի մեկ այյ շրջան, որը մեծամասամբ բնակեցված է մեկ էթնիկ կազմից` հայերից: Հետո նա նայում է տարածաշրջանում առկա իրավիճակին և տեսնելով, որ հայերը, ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա և դրա արդյունքում ծագած պատերազմից հետո կարողացել են ստեծել տարածաշրջանում երկրորդ հայկական պետությունը:
Հիմա տեսեք, Վրաստանը, հոգեբանական միջավայրի հիման վրա, կարող է ընկալել Հայաստանին որպես պոտենցիալ սպառնալիք իր ազգային անվտանգության համար, բայց օբյեկտիվ միջավայրում դրա համար ոչ մի նախադրյալ չկա, որովհետև Հայաստանը երբևէ պաշտոնապես չի ներկայացրել տարածքային հավակնություններ Ջավախքի հարցով և դեռ մի բան էլ մշտապես հայտարարել է, որ ջավախահայությունը պետք է դառնա կամուրջ մեր երկու «եղբայրական» երկրների բարեկամության խորացման հարցում:
Այսպիսով դատելով Վրաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունից` կարելի է եզրակացնել, որ Վրաստանը մեծամասամբ հիմնվել է հենց այդ հոգեբանական միջքավայրի, բայց հոռետեսական սցենարի վրա և ընկալում է Հայաստանը որպես սպառնալիք այն դեպքում, երբ կար ընտրություն ընկալել մեզ որպես բարեկամ, եղբայր և այլն: Ինչ խոսք նման ընկալման մասին երբևէ չի բարձրաձայնվում և ասեմ ավելին չի էլ բարձրաձայնվի,սակայն դա ակնհայտ է դառնում իրենց կողմից արված քայլերից:
Հենց սա է պատճառը, որ ես չեմ հավատում մեր անկեղծ բարեկամությանը, քանի որ հանգամանքների բերումով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կարելի է ասել Վրաստանը գործում է մեր դեմ`ինտեգրվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնվող տարածաշրջանային քաղաքականության մեջ, որի գեր նպատակը Հայաստանը մեկուսացնելն է: Սա պատկերացրեք ոչ թե կապրիզ է այլև ընտրություն: