▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնաց միայն գնդակահարության սպիտակ պատը...Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրական Հայաստանն իրականում սկսվեց «Պապլավոկից», որի առաջին հարկում «Սպիտակ» թունդ պորտվեյն էինք խմում, վերևում էլ ավազի վրա պատրաստած սուրճ... Մեկ-մեկ էլ ինչ-որ մեկը գալիս՝ շամպայն էր բերում... Ու էդ լեգենդար կաֆեն սարքեցին սովորական տափակ ռեստորան...

Հետո ընդհանրապես փակեցին «Սկվազնյաչոկը», որտեղ «Արաքս» գինի էինք խմում՝ 60-կոպեկանոց տաք-տաք կլոր խաչապուրիով ու շփվում Թատերականի ապագա դերասանների ու նկարիչների հետ...

Հետո հեթը հասավ «Թեմուրնոցին», որտեղ սառը գարեջուր էինք խմում տապակած նրբերշիկ-կարտոֆիլով... Տարիներ անց փորձ եղավ վերականգնել դրա մթնոլորտը, բայց, բնականաբար, չստացվեց, որովհետև չկար արդեն Թեմուրը...

Եվ վերջապես որոշեցին սպանել մեր երիտասարդության վերջին մոհիկանին՝ «Կազիրյոկը», վերածելով երևանցիների մի քանի սերունդների հուշերի վայրը տրիվիալ պիցցերիայի... Ինքներդ կարող եք տեսնել՝ մնաց միայն գնդակահարության սպիտակ պատը...

Սա իրական Հայաստանն է...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more