▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնա Լիզայի գաղտնիքը կարող է բացահայտվել

Իտալացի հնագետներն  այսօր պատրաստվում են բացել 15-րդ դարում Ֆլորենցիայում ապրած ոմն Լիզա Գերարդինիի դագաղը։ Պատմաբանները համոզված են, որ հենց այս կինն է պատկերված հանճարեղ վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, 

երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։

Գերարդինիների տոհմական դամբարանում իրականացվելիք աշխատանքները կարող են լույս սփռել Վերածննդի դարաշրջանի գլխավոր գաղտնիքներից մեկի վրա։ 

Այս կնոջ գերեզմանը հենց այնպես չեն բացել:Նշվում է, որ  մեզ են հասել բազմաթիվ գրություններ, որոնցում ասվում է, որ հենց այս կինն է եղել հանրահայտ կտավի բնորդուհին։ Բացի այդ, նա ապրել է դա Վինչիի տնից ոչ հեռու.փոխանցում է vesti.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more