▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Մխիթարյանը չի խաղա եզրափակչում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպումից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:

«Քերիկը կխաղա կիրակի: Նա շատ խելացի է, և նրա փորձը մեզ կօգնի: Մայքլը հեռացավ խաղադաշտից ճիշտ ժամանակին «Սենթ Էտյենի» դեմ խաղում, այդ պաճառով էլ նա կկարողանա մեզ օգնել առաջիկա հանդիպմանը:

Մխիթարյանը և Ջոնսը չեն մասնակցի հանդիպմանը: Լավ, տեսնենք՝ վաղը ինչ կպատահի:

Ռունին իրեն լավ է զգում, նա մարզվում է թիմի հետ և ընդգրկված կլինի խաղի հայտացուցակում»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

vivaronews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more