▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Տքնաջան մարզվում եմ, որպեսզի խաղամ «Սուոնսիի» դեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատակել է թիմում առկա կադրային խնդիրների վերաբերյալ:

«Կարմիր սատանաների» կազմից վնասվածքի պատճառով ներկայումս բացակայում են Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Մարկոս Ռոխոն, Քրիս Սմոլինգը, Ֆիլ Ջոնսը, Խուան Մատան, Տիմոտի Ֆոսու-Մենսան, բացի այդ, թիմի չի կարողանա օգնել նաև Մարուան Ֆելաինին, որը կարմիր քարտ էր ստացել մանչեսթերյան դերբիիում:

«Ռունին կարող է խաղալ դաշտի կենտրոնում «Սուոնսիի» դեմ: Մյուս 2 ֆուտբոլիստը կիսապաշտպանությունում պարզապես բացակայում են: Մեր տրամադրության տակ ունենք Հերերային, Քերիկին և վերջ: Ֆոսու-Մենսան հուսալի պահեստային խաղացող էր, սակայն նա էլ վնասվածք ստացավ: Բայց մենք պայքարելու ենք, և դա հաստատ է:

Հիմա կենտրոնական պաշտպաններից միայն Բային է հասանելի: Կա նաև Տուանզեբեն և Բլինդը: Կարծում եմ, որ Բային և Բլինդը հիանալի գործեցին «Սիթիի» դեմ խաղում: Անհրաժեշտ է խոսել նրանց հետ և հասկանալ, թե ինչպես են իրենց զգում: Չնայած ես հիմա տքնաջան մարզվում եմ մարզասրահում, քանի որ կարող եմ խաղալ «Սուոնսիի» դեմ: Մոուրինյոն և Տուանզեբեն ընդդեմ «Սուոնսիի»,-եզրափակել է Մոուրինյոն:

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more