▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն կարող է խաղադաշտ դուրս բերել «ՄՅՈՒ» մ-23 թիմին ԱՊԼ վերջին տուրի հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  հայտարարել է, որ ԱՊԼ վերջին տուրի «Քրիստալ Փելասի» հետ հանդիպմանը կխաղա ակումբի մ-23 թիմը:

«Եթե հաղթենք «Սելտային», դուրս կգանք Եվրոպա լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիսի 24-ին, իսկ մայիսի 21-ին նախատեսված է ԱՊԼ վերջին խաղը «Քրիստալ Փելասի» հետ: Ֆուտբոլիստներին չհոգնեցնելու համար հնարավոր է խաղադաշտ դուրս գա ակումբի մ-23 կազմը»,- ասել է պորտուգալացի մարզիչը:

«Հույս ունեմ , որ մինչ այդ «Քրիստալ Փելասը» կլուծի առաջնությունում մնալու հարցը, այլապես  նրանց համար դժվար կլինի խաղալ երիտասարդների հետ»,- հավելել է Մոուրինյոն:

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more