▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն խոսել է այն մասին, թե ինչու Մխիթարյանը չմասնակցեց «Լեսթերի» դեմ խաղին

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լեսթերի» դեմ խաղից հետո անդրադարձել է այն ֆուտբոլիստներին, որոնք, ըստ մարզչի, ապաքինվել են վնասվածքից, սակայն չմասնակցեցին «Լեսթերի» դեմ հանդիպմանը:

Խոսելով Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ու անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի մասին՝ Մոուրինյոն ասել է, որ նրանք ապաքինվել են վնասվածքից, սակայն 100 տոկոսով պատրաստ չեն եղել խաղին:

«Չեմ կարող ասել՝ վնասվածք ունեն, բայց և չեմ կարող ասել՝ 100 տոկոսով պատրաստ են»,- DailyStar-ը փոխանցում է պորտուգալացու խոսքը:

«Այսպիսի պահերին, երբ հաղթանակն ամենակարևորն է, ես նախապատվություն եմ տալիս այն ֆուտբոլիստներին, որոնք պատրաստ են խաղին 100 տոկոսով թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր տեսանկյունից:

Մարսիալն ու Ֆիլ Ջոնսը վնասվածք ունեն, իսկ մյուսները գրեթե ապաքինված են»,- եզրափակել է 53-ամյա մասնագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more