▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բորնմութի» դեմ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքին:

Մոուրինյոն ակնկալում է, որ Մխիթարյանը պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ «Չելսիի» դեմ գավաթային հանդիպմանը, որը կայանալու է մարտի 13-ին: Ստացվում է, որ Հենրիխը բաց կթողնի «Բորնմութի» դեմ առաջիկա խաղը և ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել «Ռոստովի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում կայանալիք 1-ին խաղին: Այնուամենայնիվ, Մոուրինյոն կարծում է, որ Մխիթարյանի վերականգնողական գործընթացը դրական է:

«Մխիթարյանը դեռևս պատրաստ չէ: Նա առաջիկա խաղին չի կարողանա մասնակցել: Ես հավատում եմ, որ հաջորդ շաբաթ, մասնավորապես «Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք խաղին, Հենրիխը պատրաստ կլինի ու լիովին ապաքինված»,- «Յունայթեդի» պաշտոնական կայքը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

vivaronews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more