▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում անկարգությունների պատճառ դարձած սպանության մեղավորն ադրբեջանցի է

Մոսկվայի Բիրյուլեվո թաղամասում շաբաթ օրվանից զանգվածային անկարգություններ են սկսել:  Տեղի բնակիչները իրավապահներից պահանջում են հայտնաբերել 24-ամյա Եգոր Շչերբակովին սպանողին: 

Այսօր արդեն հայտնի է դարձել ենթադրյալ մարդասպանի անունը. Օրհան Զեյնալով: Այս մասին ոստիկանությանը հայտնել է այն տան սեփականատերը, որտեղ Զեյնալովը վարձով է բնակվել և անհետացել է 22 ժամով` հոկտեմբերի 14-ին. հաղորդում է Россия 24-ը:

Ամենը տեղի է ունեցել Շչերբակովի ընկերուհու աչքի առջև, քանի որ Եգորը նրան պաշտպանել է այլ տղամարադուց: Հայտնի է դարձել, որ հարձակվողն ունեցել է ոչ սլավոնական արտաքին:

Զեյնալովը ձերբակալվել է Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքում և ներկայումս իրավապահների կողմից բերվում է Մոսկվա: Նրա ձերբակալմանը մասնակցել են հատուկ ջոկատայինները: Սրանից առաջ ռուսական կողմը հաղորդել էր, թե Ադրբեջանում հետախուզում է հայտարված Զեյնալովի նկատմամբ՝ կապված այդ երկրում նրա կատարած սպանության հետ, սակայն ադրբեջանական կողմը հերքել է դա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more