Թարմացված․ Հայելի․am-ը գրում է, որ կապվել է Արշակ Կարապետյանի հետ։ Նրան բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի` հիմնված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի։
Կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը դուրս է եկել Ոստիկանությունից. իր տպավորությամբ ռուս իրավապահների մոտ իր դեմ Հայաստանում բացված քրեական գործերը առաջացրել են զարմանք և ծիծաղ։
Ուշագրավ է, որ այս գործերը բացվել են Արշակ Կարապետյանի կողմից Ալիևի ահաբեկչական ռեժիմին և Ադրբեջանի դեմ ուղղված հայտնի ուղերձից հետո, որտեղ նա բացահայտում է ադրբեջանական արտաքին քաղաքականության և Զինված Ուժերի թերությունները։
***
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
Տեղեկությունը հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները՝ նշելով, որ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված միանգամից մի քանի հոդվածներով: