Նոյեմբերի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել «Ավստրիական ավիաուղիներ»-ի՝ Վիեննա-Երևան թռիչքի ընթացքում․ ինքնաթիռը Վիեննայից թռչելուց և մոտ մեկ ժամ օդում մնալուց հետո կրկին վերադարձել և վայրէջք է կատարել Վիեննայում։
Որպես պատճառաբանություն նշել են, որ խնդիրը կապված է բագաժի հետ, սակայն չեն մանրամասնել՝ խոսքը մեկ հոգու ուղեբեռի մասին է, թե բոլորի։
Եղել են մարդիկ, ում վիզայի ժամկետը ավարտված է կամ, օրինակ, Անգլիայից են եկել, քանի որ եվրոպական վիզա չեն ունեցել։ Եվ ահա այս խնդիրներին բախված մոտ երկու տասնյակ քաղաքացիներ չեն կարողացել դուրս գալ օդանավակայանից և մնացել են այնտեղ։
Աղբյուրն՝ այստեղ