▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համար․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համար

Երևանում առկա խնդիրների ու քաղաքացիների բազմաթիվ բողոքների ֆոնին երևանցիները պետք է տեղյակ լինեն, թե որքան պարգևավճար է ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը 2023թ. և 2024թ.:

Եվ այսպես, իմ հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից պաշտոնապես ներկայացրել են հետևյալը.

2023թ.՝ պարգևավճարը կազմել է 549․ 324․ 465 ՀՀ դրամ: Դա մոտ 1,5 միլիոն դոլար է:

2024թ. հոկտեմբերի 8-ի դրությամբ պարգևավճարը կազմել է 778․ 292․ 524 ՀՀ դրամ կամ որ նույնն է՝ ավելի քան 2 միլիոն դոլար: Այսինքն՝ այս տարվա 10 ամսում բաժանված պարգևավճարները գերազանցել են անցած տարվա թվերին: Դեռ տարին չի ավարտվել և ենթադրվում է, որ այս տեմպերով տարավերջին կունենանք նախորդ տարվա կրկնակին:

Ընդհանուր առմամբ 2023-2024թթ. պարգևավճարները մոտ 3,5 միլիոն դոլար են կազմում: Եվ այս ամենը Երևանի վատ կառավարման դիմաց: Գնահատականները թողնում ենք մեր քաղաքացիներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more