▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուսուլման ֆուտբոլիստներին սպասվում են ծանր օրեր

ԱԱ 2014-ի փլեյ-օֆ փուլի մեկնարկը համընկնում է մուսուլմանների Ռամադանի մեկնարկի հետ, որի ընթացքում նրանք պետք է հրաժարվեն մսային ուտելիքներից և պաս պահեն: Ֆուտբոլիստները նույնպես բացառություն չեն և նույնպեսպետք է որոշում կայացնեն ու հրաժարվեն այն սննդամթերքներից, որոնք արգելված են օգտագործել պահքի ժամանակ:

Ֆրանսիայի, Գերմանիան, Շվեյցարիան, Ալժիրը, Բելգիան և Նիգերիան իրենց կազմերում ունեն մուսուլման ֆուտբոլիստներ: Այսպիսով հավաքականները, որոնք արդեն փլեյ-օֆի ճանապարհին են, կարող են լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ Ռամադանի պատճառով ֆուտբոլիստների մոտ ֆիզիկական թուլություն կնկատվի:

FIFA-ի բժշկական կոմիտեի ղեկավար Իրժի Դվորժակը հայտարարել է, որ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, եթե նրանք ճիշտ սնվեն, ապա ոչ մի վտանգ նրանց չի սպառնա:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more