▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուղամը մերն ա եղել, Կոմիտասը եկել, ջնջելա էդ նոտաները. Սուպեր Սաքո

Ամերիկաբնակ երգիչ, ռեփեր  Սուպեր Սաքոն իր վերջին հարցազրույցի ընթացքում խոսել է իր կեղծանվան պատմությունից։

ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ ««Մի օր` շատ փոքր հասակում, երբ ստուդիայում աշխատում էինք, մի հայտնի ռեփեր, որ մոտեցա ասեցի` Սաքո, ասեց`super Սաքո, իմացա «ձեռ ա առնում», կոպտեցի մի թեթև, ասեց`չէ, հանգստացի, տենց խմիչք կա,ճապոնական միներալնի ջուրա»:

Սուպեր Սաքոն, խոսելով հայաստանյսն օրերի մասին, նշեց, որ ինքն իրեն Հայաստանում շատ հանգիստ է զգում.

«Այստեղ ավելի հանգիստ եմ զգում, դրսի սթրեսը չկա: Միայն կուզենայի աստվածային ուժ ունենալ ու փոխել մարդկանց մեջ շատ բաներ, որ առաջ չկար ու հիմա կա, օրինակ չարությունը»:

Սուպեր Սաքոն զրույցի ընթացքում խոսեց մուղամի և իր երգերում դրա շատ լինելու մասին.

Սուպեր Սաքոն հարց տվեց`թե ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է.

«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել է, որովհետև, երբ հայկական երաժշտությունը  մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար,հետ ս եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասաց նա:

Իր խոսքում ռեփերը նշեց, որ ինքը տեսակով երազող մարդ է:

«Ես երազել եմ աշխարհի ամենահարուստ մարդը լինեմ. զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդիկ կան, քանի որ հնարավորությունները շատ են աշխատելու  ու լավ ապրելու»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more