▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանի ատկատները. նա ՊՆ-ին բարձր գներով ապրանքներ է վաճառում.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով և մեր ձեռքի տակ եղած փաստերից պարզվում է, որ ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։

Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացած է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։

Խնդիրը ոչ թե ռուսական ընկերության առաջարկած ապրանքների գինն է, այլ այն, թե, վերջին հաշվով, ինչ գնով է ՀՀ ՊՆ-ն դրանք ձեռք բերում։ Մեզ պատմեցին, որ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, և դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more