▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունը չի ապահովում «Անպետք» ֆիլմի հեղինակների՝ փառատոնին ներկայանալու ճանապարհածախսը

Ժողովուրդ ջան, փաստորեն մշակույթի նախարարությունը չի կարող ապահովել 4 մասնակցի ճանապարհածախսը, առայժմ նրանք հայտնում են, որ հնարավորություն ունեն վճարել միայն մի մասնակցի և լավագույն դեպքում երկրորդ մասնակցի ճանապարհածախսի գումարի կեսը:

Մենք պետք է խնդրենք մեր հովանավորներին և երկրպագուներին հնարավորության դեպքում հանգանակել գոնե մեկ մասնակցի ճանապարհածախսը, որ կազմում է 500 եվրոյին համարժեք դրամ...

Նախապես շնորհակալ ենք` «Անպետքը»-ի ստեղծագործական խումբ...

Հիշեցնենք, որ հայկական «Անպետքը» ֆիլմը (ռեժիսոր և սցենարիստ Արշակ Զաքարյան) անցել է լեհական «Զում Զբլիժենիե» միջազգային ոչ կոմերցիոն ֆիլմերի 17-րդ կինոփառատոնի վերջնական մրցանակային փուլ: Նշենք, որ փառատոնին աշխարհի տարբեր երկրներից ներկայացվել էր 649 ֆիլմ: Նրանցից վերջնական փուլ անցել են ընդամենն 82-ը:

Արշակ Զաքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more