▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունն ավելի ճիշտ կլինի անվանել մշակութասպան նախարարություն

Մշակույթի նախարարությունն ավելի ճիշտ կլինի անվանել մշակութասպան նախարարություն:

Գառնու տաճարը հայ ազգի անձնագիրն է, որն այսօր վտանգված է: Տիկի՛ն Պողոսյան, ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ինչ-որ անձինք ապօրինի կերպով`առանց համապատասխան փաստաթղթերի, փորձում են շինարարական աշխատանքներ իրականացնեն Գառնու արգելոց թանգարանի տարացքում:

Հիշեցման կարգով ասեմ, որ նման վայրերում օրենքի պահանջների համապատասխան արգելվում է բոլոր տիպի շինարարական աշխատանքների իրականացումը: Ի՞նչն է ձեզ ստիպում դուրս գալ օրենքի շրջանակներից: Լինելով մշակույթի ներկայացուցիչ՝ արդյո՞ք գեղեցիկ եք համարում Գառնու տաճարի կողքին սրճարանի կառուցումը:

Վլադիմիր Բարսեղյան

Հիշեցնենք, որ երեկ`մարտի 2-ին, մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվել էին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխել էին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերել Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more