▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մտավախություն կա՞, որ Քյարամյանը կարող է շատերին բացահայտել». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

«Տպավորություն է, որ Արգիշտի Քյարամյանին ՔՊ-ն խնայում է, կտրուկ քայլեր չի ձեռնարկում նրա նկատմամբ, արդյոք մտավախությո՞ւն կա, որ Արգիշտի Քյարամյանը շատ կարող է բացվել ու շատերին բացահայտելու ինֆորմացիա հրապարակել»,- լրագրողների հետ զրույցում, այս հարցին ի պատասխան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն լինի»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք բացառում է, որ եթե քննարկմանը մասնակցած լիներ և մի կարծիք էլ ինքը հայտներ, Արգիշտի Քյարամյանը կասեր՝ Ալեն Սիմոնյանն այսինչ հարցով զանգել էր, ԱԺ նախագահը նշեց. «Նախ՝ եթե ես դահլիճում լինեի, նման իրավիճակ դժվար թե տեղի ունենար… Ճիշտ է, ես էլ եմ ունենում էմոցիոնալ պոռթկումներ, բայց կարծում եմ՝ վատ չեմ իրականացնում իմ աշխատանքը»:

***

Այս պահի դրությամբ այն, ինչը մենք քննարկում ենք, դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք այս փաստաթուղթը հո միակողմանի չե՞նք գրել, ասել՝ տեսե՞ք՝ ինչ լավ խաղաղության տարբերակ ենք առաջարկում, ո՛չ, իրենց հետ քննարկել ենք, ինչ-որ կետերի շուրջ խնդիրներ ենք ունեցել, նորից ենք քննարկել, եկել ենք համաձայնության. այսինքն՝ Ադրբեջանն ասել է՝ այո»,- նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» հարցը:

Ես չեմ համարում, որ այդ հարցման արդյունքում ցածր վարկանիշ է, հակառակը բարձր է, որովհետև հարցվողներին հարցրել են անուն, և մարդիկ իմ անունն են տվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ իրականացված հարցումների՝ Ռոբերտ Քոչարյանը և Ալեն Սիմոնյանն ունեն նույն շեմը. հարցման մասնակիցներից 2-ական տոկոսն է վստահում նրանց:
«Ես ընդհանրապես դեմ եմ իմ վարկանիշ հասկացողությանը, իմ վարկանիշը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սանդղակի մեջ է, «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի մեջ է: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ առաջին երեք հորիզոնականը, չնայած որ թե՛ ես, թե՛ պարոն վարչապետը, թե՛ Արարատ Միրզոյանը նույն թիմն ենք ներկայացնում, մենք նույնիսկ ինչ-որ չափ առանձին վարկանիշներ ունենք, բայց այդ ամբողջը մի թիմի, մի կուսակցության և մեր վարչապետի վարկանիշն է»:
Դիտարկմանը՝ ձեր վարկանիշն իջել է նախորդ տարվա տվյալների համեմատ. Սիմոնյանն արձագանքեց. «Ի՞նչ վարկանիշ, ես վարկանիշ չունեմ, փակեք այդ թեման, ես վարկանիշ չունեմ ընդհանրապես, իմ վարկանիշը դա ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է, ինձ մի՛ առանձնացրեք»:

***

COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ինչ շահեր ունենք, ինչ մակարդակով ենք մասնակցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին արդյոք ՀՀ օրակարգում կա՞ COP29-ին մասնակցելու համար Բաքու մեկնելը:
«Համենայն դեպս COP29-ի հրավերը և մասնակցությունը դա Ադրբեջանի մենաշնորհը չէ, դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, Հայաստանն էլ ՄԱԿ-ի անդամ է… Կքննարկենք, կհասկանանք՝ պե՞տք է մեր պետությանը, կգնանք, պետք չէ՞, չենք գնա»,- նշեց Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more