▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյան. «Կիրակի օրը մեծ դիմակայություն, մեծ ճակամարտ է լինելու»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Լեսթերի» դեմ հանդիպումից առաջ կիսվել է իր ակնկալիքներով:

Հիշեցնենք՝ Անգլիայի գործող չեմպիոնները ներկայումս ընթանում են 16-րդ տեղով և նրանց 2 միավոր է բաժանում վտանգավոր գոտուց:

«Նախորդ մրցաշրջանում բոլորը տպավորված էին «Լեսթերի» նվաճմամբ, բայց սա ֆուտբոլ է:  Նրանք պատրաստ էին պայքարելու, պատրաստ էին հաղթելու և հաղթեցին տիտղոսը:

Այս տարի ամեն ինչ ավելի դժվար է նրանց համար, քանի որ ավելի հեշտ է հաղթել տիտղոս, բայց դժվար է այն պահպանել:

Հնարավոր է, որ նրանք հիմա խնդիրներ ունեն, շատ հնարավոր է նաև, որ նրանք հանգիստ են, երկու դեպքում էլ լավ դրության մեջ չեն:

Նշանակություն չունի, թե մրցաշարային աղյուսակում որերորդ տեղ են նրանք զբաղեցնում, նրանք պատրաստ են պայքարել, քանի որ վտանգավոր իրավիճակում են: Կիրակի օրը մեծ դիմակայություն, մեծ ճակամարտ է լինելու, այնպես որ մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-Sky Sports-ի հետ զրույցում շեշտել է հայ կիսապաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more