▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը չի մասնակցի Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ խաղերին

vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Ռումինիայի ու Լեհաստանի ընտրանիների դեմ խաղերին:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ նշված է, որ Մխիթարյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից ու պատրաստ չէ դաշտ դուրս գալուն»,- գրում էArmsport.am-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հայտավորված չէր նաև «Սթոք Սիթիի» դեմ հանդիպմանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more