▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը երկարաձգել է «Ինտերի»-ի հետ պայմանագիրը

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը։ 

Այս մասին X–ի միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Նրա տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո:

Լրագրողը նշել է նաև, որ միլանյան ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ և կրկնակի բարձր աշխատավարձով երկու տարվա պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից: Պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more