▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը պատրաստ կլինի «Լիվերպուլի» դեմ խաղին

vivaronews.am-ը գրում է.  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Հայաստանի ազգային հավաքականի ու մանկունյանցիների 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, որ կայանալու է երկուշաբթի՝ գրում է The Telegraph-ը:

Մոուրինյոն անհամբերությամբ սպասում է Մխիթարյանի վերադարձին, քանի որ կարծում է, որ ֆուտբոլիստը նշանակալի դերակատարում է ունենալու Կլոպի թիմի դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ապաքինվում է ազդրի վնասվածքից, որն ստացել էր Հայաստանի հավաքականի կազմում: Ապաքինման գործընթացն արագացնելու ու հավելյալ ռիսկերից խուսափելու համար «Յունայթեդն» անգամ խնդրանք-նամակով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի Մխիթարյանը մնա Մանչեսթերում ու շարունակի ապաքինվել: ՀՖՖ-ն չէր մերժել անգլիական գրանդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more