▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը վերադարձել է Երևան. տրանսֆերային բանակցությունների արդյունքը դեռ անհայտ է

Asekose.am-ի տեղեկություններով,  Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր  Լոնդոնից վերադարձել է Երևան, սակայն առայժմ գաղտնի է պահում իր հանդիպումների մանրամասներն ու  որևէ ակումբ տեղափոխման հետ կապված որոշումը:

Ավելին` Asekose.am-ի աղբյուրները նշում են, որ 24-ամյա Հենրիխ Մխիթարյանը հասկացրել է, որ իր ֆուտբոլային կարիերայի հարցում նաև ու հատկապես  հենց իր խոսքն ու ցանկությունը պետք է նկատի առնվի:

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն տարածվեց, որ  Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կեսը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին և Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին:

Դրանից հետո  Օլեգ Մկրտչյանը խոսեց ու ասաց, որ  Մխիթարյանի իրավունքների 50%-ը պատկանում է ինձ, ոչ թե Ռուբեն Հայրապետյանին, իսկ ինքը` Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ինքը հանդես գա Եվրոպական ավելի լավ ակումբում:

Անցած օրերին, ըստ մամուլի, Հենրիխ Մխիթարյանը գտնվում էր Լիվերպուլում, որտեղ բանակցություններ էր վարում ուկրաինական Շախտյորից անգլիական ակումբ իր տեղափոխման վերաբերյալ:

Միևնույն ժամանակ տեղեկություն տարածվեց, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել ոչ թե Լիվերպուլ, այլ Բորուսիա, իսկ այսօր էլ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հերթական առաջարկն է ստացել, այս անգամ Մախաչկալայի Անժիից:

Asekose.am-ը կփորձի տրանսֆերային  բանակցությունների մասին մանրամասներ ներկայացնել առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more