▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը վնասվածք ստացավ․․․Ինտերը հաղթեց Միլանին և 13 տարի անց դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3։0 հաշվով՝ «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման 43-րդ րոպեին «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ եզրափակելով Ռոմելու Լուկակուի փոխանցումը։

Եզրափակիչում միլանյան թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայնանա արդեն այսօր՝ մայիսի 17-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

«Ինտերը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է 2009-10 թթ․ մրցաշրջանում, երբ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղում արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին՝ Ստամբուլում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more