▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը խոսել է իր ֆուտբոլային կուռքերի մասին

vivaronews.am-ը գրում է. Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆուտբոլը և ես» հարցազրույցի շարքի ընթացքում պատասխանել է մի քանի հարցերի:

-«Մանչեսթեր Յունայթեդի» ո՞ր ֆուտբոլիստի խաղից եք ամենաշատը հաճույք ստացել.

-Ես «Յունայթեդի» խաղերն սկսել եմ դիտել այն ժամանակ, երբ Էրիկ Կանտոնան թիմում էր: Շատ էի սիրում նրա խաղը: Անդրեյ Կանչելսկիսը ևս այն ֆուտբոլիստներից է, որի խաղին մեծ հաճույքով էի հետևում, քանի որ նա Ռուսաստանից էր, ու դա ինձ հետաքրքիր էր: Սակայն «Յունայթեդում» իմ մեծագույն կուռքը սըր Ալեքս ֆերգյուսոնն է:

-Ո՞վ էր Ձեր ֆուտբոլային հերոսը վաղ տարիքում.

-Զինեդին Զիդանը: Ոչ միայն նրա՝ խաղադաշտը տեսնելու կարողության համար, այլև իր առաջատարի հատկության համար: Նա միշտ զրուցում էր իր թիմակիցների հետ ու օգնում նրանց:

-Նախախաղային սնահավատություն ունեցե՞լ եք.

-Ո՛չ, չեմ ունեցել: Երիտասարդ տարիքում նման բաների հավատում էի, սակայն երբ մեծացա, հասկացա, որ ամեն ինչ իմ ձեռքում է:

-Ո՞րն է Ձեր մարզական կարիերայի ամենանշանակալի գոլը.

-Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Թուրքիայի ընտրանու դեմ հանդիպմանը խփած գնդակը 2009 թվականին: Դա շատ կարևոր խաղ էր մեզ համար, և ես հաղթական գոլ խփեցի վերջին րոպեին: Դա առավել զգացմունքային պահն էր, որ ես երբևէ ապրել եմ գոլ խփելուց հետո:

-Իսկ ո՞րն է Ձեր խփած լավագույն գոլը.

-Չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ շատ գոլեր եմ խփել(ծիծաղում է-խմբ.): Հուսով եմ՝ դեռ շատ գոլեր եմ խփելու «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more