▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու պլան էինք մշակել, բայց հարգում ենք չմեկնելու որոշումը». ՈւԵՖԱ

Тhe Sun-ից տեղեկացանք, որ ՈւԵՖԱ-ում մեկնաբանել են «Արսենալի» պաշտոնական հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք «Չելսիի» դեմ ԵԼ-ի եզրափակչին։

 

 

««Արսենալի» հետ միասին աշխատելով ՈՒԵՖԱ-ն փորձել եւ Ադրբեջանի իշխանություններից ստացել է խաղացողի ապահովության վերաբերյալ երաշխիքներ: Այդ երաշխիքների հիման վրա անվտանգության պլան է մշակվել եւ տրամադրվել ակումբին:

Ակումբը տեղյակ է ՈՒԵՖԱ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների գործադրած ջանքերից, եւ մենք հարգում ենք խաղացողի հետ չմեկնելու անձնական որոշումը»,- ասել է ՈՒԵՖԱ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more