▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ամենայն հավանականությամբ չի մեկնելու Ադրբեջան. Հանս Յոահիմ Վատցկե

armsport.am-ը գրում է. Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտնել է , որ թիմի կիսապաշտպան Հենրիխ  Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի խաղալու ադրբեջանական«Գաբալայի» հետ արտագնա խաղում:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» եւ «Գաբալան» ընդգրկվել են Եվրոպա լիգայի խմբային փուլի C խմբում: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունենալու «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը:

«Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մեկնելու «Գաբալայի» հետ արտագնա խաղին: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանն եւ Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների մասին:

Եթե որեւէ մեկը նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ապա, ադրբեջանական կողմը, ըստ երեւույթին, ընկալում է դա որպես հատուկ սադրանք:

Անվատանգության ապահովման հարցում բարդություններ կան: Եթե ֆուտբոլիստը իրեն հարմարավետ չի զգալու, եթե վախենալու է, ապա մենք, իհարկե, հաշվի ենք առնելու այդ հանգամանքները»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է sports.ru-ն՝ հղում անելով Bild-ին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more