▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ընդդեմ Կլոպի

Կայացել է ֆուտբոլի չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում կհանդիպի անգլիական «Լիվերպուլի» հետ, որը  ներկայումս մարզում է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Դորտմունդում, իսկ պատասխան խաղն՝ ապրիլի 15-ին՝ Լիվերպուլում:

Վիճակահանության մյուս  արդյունքները՝ ստորև.

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)

«Բավարիա» (Գերմանիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

 

Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ

«Բրագա» (Պորտուգալիա) – «Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա)

«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Սպարտա» (Չեխիա)

«Աթլետիկ» (Իսպանիա) – «Սեւիլյա» (Իսպանիա)

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more