▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ու Իբրահիմովիչը «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ կդառնան հաջորդ շաբաթ

1in.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ կավարտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերային գործարքներն առաջիկա շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի` Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս մեկ տարի և, չնայած դորտմունդյան ակումբի ղեկավարները չեն ցանկանում հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից, «կարմիր սատանաներ»-ը վստահ են, որ գործարքը կկայանա: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մանչեսթերյան ակումբը 30 մլն ֆունտ է առաջարկում:

Ինչ վերաբերում է Իբրահմովիչին, ապա ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է: Զլատանն ազատ գործակալի կարգավիճակ է ստացել և որոշել է փոխել ակումբային գրանցումը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more