▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ու «Ինտերը»՝ Իտալիայի սուպերգավաթակիր

«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը: Իտալիայի գավաթակիրը Սաուդյան Արաբիայում տիտղոսը վիճարկեց երկրի չեմպիոն «Միլանի» հետ` 0:3 :

«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն առաջին տիտղոսը նվաճեց միլանյան ակումբում:

Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը դարձել է հինգ տարբեր երկրների Սուպերգավաթակիր: Մինչ այդ նա հաղթել էր Հայաստանում «Փյունիկի» հետ, Ուկրաինայում՝ «Շախտյորի», Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայի», Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ընդհանուր առմամբ Հենրիխ Մխիթարյանը նվաճել է 21 տիտղոս, այդ թվում երկու եվրոգավաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more