Դե՛ աշխարհ, դե՛ սին մարդիկ, որ Ձեզ երևակայում եք աշխարհի տիրակալ, կկարողանաի՞ք նայել այս փոքրիկի աչքերի մեջ, երբ նա մահից առաջ ասում էր. Բոլորից բողոքելու եմ, ամեն ինչ պատմելու եմ Աստծուն: Հավատացեք, երբ ձեր ունայն փողերի մեջ կնքեք ձեր մահկանացուն, հանդիպելու եք այս փորիկի աչքերին ու հայտնվելու եք տանջանքների գրկում: Նա մահացել է Աստծո անունը շուրթերին, ուղիղ նայելով կյանքի աչքերին: Նա զգացել է, որ մահանալու է, բայց չի մտածել, որ սա վերջն է, որ այստեղ է կյանքը վերջանում, նրա շուրթերով բոլորիդ հետ Աստվածն է խոսելո: Մի պահ կանգնեք հայելու առջև և զգացեք ձեր ստորաքարշ կյանքի ողջ բերկրությունը: Կյանքը մի ակնթարթ է, կյանքից հետո սկսվում է հաերժությունը, որտեղ ամեն մեկը իր յուրաքանչյուր քայլի համար պատասխան է տալու: Սնափառ ու Սին մարդկություն: