▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիր Տիկնիզյանի գոլը Զենիթի դարպասը

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թարմացված․ Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խոսել է ՌՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Զենիթի» հետ հանդիպումը (3:1) ձյան տակ անցկացնելու մասին։

«Արժե՞ր խաղալ այսօր: Ինչո՞ւ ոչ․ Դրա համար մենք մեծ գումարներ ենք ստանում և պարտավոր ենք մեր պարտականությունները կատարել անկեղծորեն և առավելագույն նվիրումով։ Այսօր այս եղանակին էլ տրիբունաներում նստածներն իրենց այնքան էլ լավ չէին զգում։ Նրանց կողմից աջակցությունը զգացվում էր։ Շատ շնորհակալ ենք»,- armsport-ի փոխանցմամբ՝ Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Championat»-ը։

Հայ ֆուտբոլիստը նաև խոսել է իր հեղինակած գոլի մասին․ «Ես առանձնահատուկ էմոցիաներ չզգացի։ Ինձ համար կարևոր է, որ մենք վաստակեցինք երեք միավոր։ Գոլը տոնե՞լը․ լսեցի՞ք, թե ինչ ասացի տեսախցիկի առջև: Փառք Աստծո՝ ոչ: Եթե ​​կրկնեմ, ինձ միանգամից կթաղեն (ծիծաղում է):

Ես իմ խաղը չեմ գնահատի, քանի որ գնահատականը կլինի չափազանց սուբյեկտիվ։ Ինչ վերաբերում է թիմին, ապա կարծում եմ, որ մենք կարող էինք շատ ավելին անել մրցաշարային աղյուսակում դիրքի առումով: Մենք ամեն խաղում պայքարում ենք չեմպիոնության համար, բայց հեռուն գնացող ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Տիկնիզյանը։

Այս հանդիպումից հետո «Զենիթը» նահանջել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ՝ 17 հանդիպումներում վաստակելով 33 միավոր։ Առաջատարը «Կրասնոդարն» է, որն այսօր հաղթել է «Օրենբուրգին» (2:1) և այժմ 35 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան խաղում «Լոկոմոտիվը» վաստակել է 28 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական:

Մոսկվայի Լոկոմոտիվը հաղթանակի հասավ Ռուսաստանի բազմակի չեմպիոն Զենիթի նկատմամբ՝ 3։1 հաշվով։

Այս մրցաշրջանում պետերբուրգցի Նաիրը արդեն երկու անգամ տխրեցրել է Պետերբուրգի Զենիթին։ Եթե թիմերի միջև առաջին խաղում Հայաստանի հավաքականի պաշտպանը հաղթական գոլը խփեց, ապա այսօր հաշիվը դարձրեց 3։1՝ դնելով հանդիպման վերջակետը։

Այսօր Տիկնիզյանը խփեց այս մրցաշրջանում իր յոթերորդ գոլը։

Տեսանյութը և գրառումը՝ Լևոն Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more