▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «Կինն ինքնին ԹՈՒՅԼ ԷԱԿ Է»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը

 Ո՞ րն է եղել մանկության տարիների Ձեր երազած մասնագիտությունը:

- Կենտրոնական կոմիտեի (ներկայիս Ազգային ժողովի) շենքի վեհությունն ինձ այնքան էր գերել, որ մտովի միշտ կրկնում էի, ընտրելու եմ այնպիսի մասնագիտություն, որ աշխատեմ այնտեղ: Հետագայում իմ մանկական երազանքը համընկավ ավելի հասուն տարիքում մասնագիտություն ընտրելու որոշման կայացման հետ:

 - Ձեզ համար երազանքը մնում է երազանք, թե՞ նաև նպատակ է դառնում:

- Պետք է տարբերակել երազանքի երկու տիպեր. նպատակային երազանքներ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում հանդիսանում են քո մարդկային տեսակի կայացման համար շարժառիթ, և երազանքներ, որոնց իրականացման համար ոչ մի քայլ չես ձեռնարկում: Մարդ, ում բոլոր երազանքներն իրականացել են, դատարկ է:

-   Գիրք կամ ֆիլմ, որ հեղափոխել է Ձեր գաղափարները:

-   Փորձում եմ մտաբերել որևէ գիրք կամ ֆիլմ, որ ինձ վրա թողել է շրջադարձային ազդեցություն, կարծում եմ, չկա այդպիսին… 
Կան գրքերը, որ կրթել են, կան ֆիլմեր, որ տպավորվել են: Բայց ոչ հեղափոխել…

 -   Ի՞ նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

 -   Միգուցե, երբ ունենամ ազատ ժամանակ, ինձ թույլ կտամ ուշադրություն դարձնել տարբեր ասեկոսեների վրա: Կզվարճանամ: Ինչու ոչ, կարող է նաև զայրանամ:

 -   Ձեր արած ամենամեծ խենթությունը:

 -   Կարծում եմ, ամեն ինչ դեռ առջևում է:

 - Ի՞նչ է փողը Նաիրա Կարապետյանի համար:

- Ապրուստի միջոց:

 - Կա՞ մի քայլ, որը կատարելով` զղջացել եք:

-  Երբեք չեմ զղջում իմ քայլերի համար, քանի որ գտնում եմ, որ տվյալ իրավիճակում կատարած քայլերս այդ պահին ամենանպատակահարմարն էին:

 -   Դիմացինի մեջ, ո՞ ր հատկանիշներն են Ձեզ համար առաջնային և ո՞ ր հատկանիշներն են, որ պարզապես տանել Չեք կարողանում:

Միգուցե,  պատախսանս թվա շատ տարածված՝ իմ ողջ էությամբ տանել չեմ կարողանում սուտը: Գնահատում եմ սզբունքայնությունը և նպատակասլացությունը:

 -   Ո՞րն է Ձեր թուլությունը:

- Կինն ինքնին համարվում է թույլ էակ:

- Տղամարդու Ձեր իդեալը:

- Հայրս:

-  Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

-  Ըստ Կարլ Յունգի՝  մարդկային էգոն ձևավորվում է սեփական եսի և արտաքին աշխարհի ազդեցության արդյունքում: Ես այն եմ, ինչ ինձ շրջապատում է: Ինձ շրջապատող բոլոր մարդիկ յուրովի թանկ են ինձ համար:

 -  Քաղաքականության մեջ կա՞ արդյոք Ձեր դիրքից ավելիին հասնելու ձգտում:

 -   Իհարկե, կատարելագործվելու և զարգանալու ձգտում կա յուրաքանչյուր բանական մարդու մոտ: Եվ ես բացառություն չեմ:

 - Ո՞րն է Ձեզ համար ավելի կարևոր` անձնական կյանքի դասավորումը, թե կարիերայի ստեղծումը:

 -  Ցանկացած կնոջ երազանքն է, որ կարիերան երբևէ չխանգարի անձնական կյանքին:

 Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more