▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանը Հայաստանում չէ՞

nrnak.com-ը նույնպես անդրադարձել է օրեր առաջ տարածված տեղեկությանը, թե   ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը Հայաստանի Հանրապետությունում չէ, և պետական կառույցներն ամեն կերպ փորձում են նրան «անձեռնմխելի» պահել լրատվամիջոցների համար:

Նշելով, որ մի քանի լրատվական կայքեր, այդ թվում  Asekose.am-ն ու  nrnak.com-ը, հարցին լուծում տալու համար դիմել էին  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին՝ խնդրելով հանդիպում Նաիրի Հունանյանի հետ, կայքը գրում է, որ  քրեակատարողական վարչությունը դիմել է բոլոր հնարավոր խուսափողական մեթոդների՝ մերժելու ԶԼՄ-ների խնդրանքը՝ տալով անհիմն ու զավեշտալի պատճառաբանումներ` այդ թվում նաև այն,որ ինքը` Նաիրի Հունանյանը պետք է ցանկություն հայտնի հանդիպել լրագրողի հետ:

Հիշեցնենք, որ այս առիթով Asekose.am-ը գրել է.  «Այնպես որ` Նաիրի Հունանյանի  ողջ լինելու, Հայաստանում գտնվելու մասին ավելի տեղեկություն լուսանկարի, տեսագրության կամ ձայնագրության տեսքով այդպես էլ չենք կարողանա ներկայացնել հանրությանը, քանի որ Նաիրի Հունանյանը մինչ օրս ԶԼՄ-ների հետ հանդիպելու ցանկություն չի հայտնել: Նաիրի Հունանյանը գուցե բոլորովին էլ դեմ չլիներ հանդիպմանը, սակայն պատկան մարմնի պատասխանում նշված չէ, որ նրան տեղյակ է պահվել ԶԼՄ ներկայացուցչի տեսակցության մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more