▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանը հիմա էլ ատամներն է բուժում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ  Նաիրի Հունանյանը, որին, ինչպես տեղեկացրել ենք, հուլիսի 3-ին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» եւ վիրահատել, դեռ շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության տակ. նա հետվիրահատական փուլում է: Հունանյանի վիճակը գնահատվում է լավ, սակայն, դուրսգրման եւ կալանավայր տեղափոխման ժամկետ չի նշվում:
Հիշեցնենք, որ Հունանյանի մոտ ախտորոշվել էր սուր պարապրոկտիտ, աբսցես:

«Ժամանակի» տեղեկություններով, սակայն, Նաիրի Հունանյանը վիրահատությունից հետո սկսել է բուժել նաեւ ատամները: Ինչն էլ, թերեւս, երկարաձգում է «Դատապարտյալների հիվանդանոցում» նրա մնալու ժամկետը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more