|
«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի Սարգսյանը, որը 4 տարի վարչապետի օգնականն էր ու տարեսկզբին ազատվեց պաշտոնից և, ինչպես ժամանակին գրել ենք, տիկտոկեր է դարձել, հիմա էլ որոշել է բիզնեսով զբաղվել՝ հայտնի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ։
Վերջինս սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է: Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, հայտնի է նաև քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով: Նաիրի Սարգսյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Տեր-Ղազարյանի ընկերություններից մեկի փոխտնօրեն, արդեն մեկ աշխատանքային այց է կատարել Դուբայ և այնտեղ իր հանգիստը «լուսաբանել» Տիկ-Տոկում։ Գործարարը վերջերս գնել է Կոմիտասի շուկան, ասում են՝ հույս է ունեցել, որ Նաիրին կբարեխոսի Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի չխոչընդոտեն այնտեղ իրականացվելիք մեծամասշտաբ շինաշխատանքները, քանի որ ծրագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան առեւտրի կենտրոն կառուցել։ Սակայն Փաշինյանն ուղարկել է Երևանի ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մոտ, ով, ըստ մեր տեղեկությունների, մերժել է բիզնես գործընկերներին»: |
Նաիրի Սարգսյանը որոշել է բիզնեսով զբաղվել հայտնի գործարարի հետ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



