▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ ԱՄՆ դեսպանին՝ Վարդան Այվազյանի վերաբերյալ

Էկոլոգիական հասարակական դաշինքը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի վերաբերյալ , Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակ է տարածել:

Նամակում ասվում է.

«Մեծարգո դեսպան ԱՄՆ պետքարտուղարության 2012 թվականի «Ժողավրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային բյուրո մարդու իրավունքների» զեկույցի 4-րդ' «Պաշտոնեական կոռուպցիա և կառավարման թափանցիկության բացակայություն» մասում նշված է «Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի դեմ օտարերկրյա դատարանը սահմանել էր տուգանք 37,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Գլոբալ Գոլդ Մայնինգ ընկերությունից կաշառք պահանջելու համար:

Տարեվերջի դրությամբ Այվազյանը շարունակում էր զբաղեցնել Ազգային ժողովի իր պաշտոնը և հաղորդված կոռուպցիայի փաստով քննություն չէր սկսվել», իսկ Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված հոդվածներից տեղեկացել ենք, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնում Հայաստանի Հանրապետության դեմ հարուցված արբիտրաժային հայցի դատաքաննության ընթացքում իրականացված բանակցությունների արդյունքում 2008թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության և «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի միջև կնքվել է հաշտության Համաձայնագիր:

Վերը նշված երկու գործերն էլ հարուցվել են Ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից և ըստ էության փոխշաղկապված գործեր են, որոնք նաև վկայում են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանի կողմից կոռուպցիոն գործարքում ներգրավված լինելու մասին:

Հաշվի առնելով Ձեր մեծ ավանդը մեր երկրում ժողովրդավարության և տեղեկատվության ազատության կայացման գործընթացներին, հայցում ենք Ձեր օգնությունն ու միջամտությունը Վարդան Այվազյանի նկատմամբ մասին ԱՄՆ դատարանի որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնագրի պատճենները ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնից ստանալու գործում:


Հարգանքով'

Էկոլոգիական Հասարակական դաշինքի համակարգող Ս.Ադամյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more