▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել. Լոռու մարզպետարան

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առքուվաճառք կատարելու կասկածանքով, Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել մի խումբ անձանց, նրանց թվում՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանին: Ի պատասախան լրագրողների բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ նույն օրը Ն. Սարգսյանն ազատ է արձակվել և այժմ նա աշխատանքի մեջ է:

 

Լոռու մարզպետարան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more