▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարինե Չարչյանը ծխում է սրճարանում ՝ Աննա Հակոբյանի կողքին. օրենքը նրան չի վերաբերու՞մ

Աննա Հակոբյանը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը մասնակցում է «Ճախրուկ» անունով սոցիալական սրճատուն հիմնելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությանը:

Մեդիահաբն է գրում ու շարունակում․ «Փաշինյանի տիկնոջ կողքը նստած մի կին՝ Նարինե Չարչյանը, որը «Դայմոնդի» տիրուհին է և շատ էր փափագում Աննա Հակոբյանի հետ նստել մի սեղանի շուրջ, իր իսկ ռեստորանում ծխում է: Եւ սա այն դեպքում, երբ հենց ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընդունած օրենքով արգելվում է ծխելը սրճարաններում, նույնիսկ բացօթյա, մինչդեռ Չարչյանը Աննա Հակոբյանի կողքը նստած ծխում է, այն էլ փակ տարածքում, ու ոչ ոք չի ասում չի´ կարելի:

Հետաքրքիր է, ծխելու դեմ պայքարող այդ նույն Արսեն Թորոսյանը Նարինե Չարչյանի՝ Աննա Հակոբյանի կողքը նստած, փակ ռեստորանում ծխելը կնկատի՞, եթե այս տեսանյութը դիտի: Թե՞ իր ընդունած օրենքները յուրայիններին չեն վերաբերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more