▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է

Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Առայժմ վաղ է խոսել այդ մասին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արժե արդյոք սպասել ԱՄՆ ռազմակայանների հայտնվելուն հանրապետությունում՝ Երեւանի քաղաքականության փոփոխության հետ կապված։

Նշենք, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ամփոփիչ համատեղ հայտարարությունում նշված է, որ կողմերը կամրապնդեն փոխգործակցությունն անվտանգության ոլորտում եւ կբարձրացնեն համագործակցության մակարդակը մինչեւ ռազմավարական գործընկերության մակարդակ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more